BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում են...

Ասում են...
07.12.2012 | 00:41

...թե երեկ խորհրդարանի միջանցքներում միակ զրույցն այն էր, թե` «էս էրկու օրն սկսվում ա»: Այն է` ԲՀԿ-ի կազմաքանդումը: Հիմնական ծանրությունը դրված է լինելու ոստիկանապետ Վովա Գասպարյանի վրա, սակայն այս փուլում բոլորը պետք է ոտքի վրա լինեն, այդ թվում` ՀՀԿ-ի ոչինչ չանող, «քյարթու» պատգամավորները ևս, ինչպես նաև նման պայքարի մեծ փորձ ունեցող ՕԵԿ-ը։ Այսպիսին է Սերժ Սարգսյանի հրահանգը: Երեկ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, նույնիսկ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» սենյակներում ընթանում էին այս թեմաներով մասնակի և ընդհանուր լիկբեզներ:

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ